Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած հեռախոսազրույցում պայմանավորվել են սեպտեմբերի 9-ին հանդիպում անցկացնել Մոսկվայում:
«ժամկետը համաձայնեցվել է երկու ղեկավարների զրույցի ընթացքում»,- հայտնել է Լուկաշենկոյի մամլո ծառայությունը:
«ԲելՏա» բելառուսական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահները կքննարկեն միութենական պետության ծրագրերը և միջազգային խնդիրներ:
Այսօր Պուտինը նաև հեռագրով շնորհավորել է Լուկաշենկոյին ծննդյան 67-ամյակի կապակցությամբ:
«Բելառուս ընկերները միշտ կարող են ապավինել Ռուսաստանին: Չեմ կասկածում, որ մեր համատեղ ջանքերով մենք հետագայում էլ կզարգացնենք ռուս-բելառուսական կապերը տարբեր բնագավառներում»,- ասվում է Լուկաշենկոյին հասցեագրված Պուտինի հեռագրում: