Իսրայելում արդեն ներարկում են կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը

Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրել 12-ը լրացած երեխաներին և խթանող նշանակության երրորդ դեղաչափը` երկու անգամ պատվաստված բոլոր չափահասներին:

Առաջատար իսրայելցի բժիշկների մի խումբ հայտնել է, որ Pfizer-BioNTech վակցինայի երկու ներարկումների արդյունավետությունը կես տարի անց սկսում է նվազել, ուստի ապահովության համար նպատակահարմար է մարդկանց տրամադրել նաև երրորդ դեղաչափը:

Բժիշկները ենթադրում են, որ երրորդ դեղաչափը կվերականգնի հակամարմինների այն առավելագույն քանակը, որը ժամանակին ձևավորվել է երկրորդ ներարկումից հետո:

Իսրայելի 9 միլիոն 300 հազար բնակիչներից 2 միլիոնն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը:

Երրորդ ներարկման ծրագիրն են կազմել նաև Միացյալ Նահանգները, Կանադան և Եվրոպական միության երկրները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զարգացած երկրներին հորդորում է սառեցնել այդ ծրագիը և երրորդ ներարկման համար նախատեսված վակցինան տրամադրել աղքատ այն երկրներին, որտեղ մարդիկ դեռ չեն ստացել նույնիսկ առաջին դեղաչափը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button