Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 275-ով՝ հասնելով 241 հազար 611-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 373-ով և հասել 226 հազար 665-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 671 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 534 հազար 770-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 830-ի։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 964 մարդ։