Հայաստանում քովիդի դեմ կատարվել է 275 հազար 138 պատվաստում

Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում քովիդի դեմ կատարվել է 275 հազար 138 պատվաստում, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ առաջին դեղաչափ` 176 հազար 552, երկրորդ դեղաչափ` 98 հազար 586։

Նախարարությունը հիշեցնում ՝ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն անվճար են:

Ըստ նախարարության՝ Հայաստանում իրադրությունը շարունակում է մնալ լարված։​ Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։​

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button