Հայաստանը «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակն է ձեռք բերել

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը:

Պայմանավորվածության համաձայն, Հայաստանը ձեռք է բերել COVID-19 դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը`15 հազար անձի համար:

Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է: Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասողները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր`հերթական չափաբաժինը ստանալու, հաղորդում է նախարարությունը:

Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում քովիդի դեմ կատարվել է 275 հազար 138 պատվաստում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button