ՀԱՊԿ-ը Աֆղանստան զորքեր ուղարկելու մտադրություն չունի

Loading...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Աֆղանստան զորքեր ուղարկելու մտադրություն չունի, այսօր հայտարարել է այդ կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Հնչող մտավախություններն անհիմն են։ ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմա-քաղաքական կառույց է։ Այն կարող է կոլեկտիվ պաշտպանական ուժերը կիրառել բացառապես իր պատասխանատվության գոտում», — հայտարարել է Զասը։

Այսօր ավելի վաղ Աֆղանստանում ստեղծված կացությանն անդրադարձել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Այդ երկրում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից անգամ սեփական կյանքի գնով», — նշել էր Շոյգուն։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button