Սեպտեմբերի 9-ին Պուտինն ու Լուկաշենկոն կստորագրեն ինտեգրացիոն ճանապարհային քարտեզները

Loading...

Սեպտեմբերի 9-ին՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կստորագրեն երկու երկրների ինտեգրացիային վերաբերող ճանապարհային քարտեզների փաթեթը: Այդ մասին այսօր հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն։

«Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպում են նախագահները, կայանալու է Միութենական կառավարության նիստը։ Դրա ընթացքում էլ կստորագրվեն այդ բոլոր ճանապարհային քարտեզները և ինտեգրացիոն գործընթացների խորացման ընդհանուր քարտեզը», — Վորոնեժ կատարած այցի ընթացքում հայտարարել է Բելառուսի դեսպանը։

Դիվանագետի խոսքով, սակայն, այս պահին առկա է ընդամենը մեկ չհամաձայնեցված փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները պետք է ավարտվեն նախագահների հանդիպումից երկու օր առաջ` սեպտեմբերի 7-ին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button