Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Արարատ Միրզոյանին

Loading...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Հայաստանի արտաքին գործերի նոր նախարար Արարատ Միրզոյանին:

Ինչպես և սպասվում էր, բանակցությունների օրակարգը գլխավորելու է ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակը:

Հայաստանը գրեթե երեք ամիս մնաց առանց արտաքին գործերի նախարարի: Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և նրա բոլոր տեղակալները հրաժարական ներկայացրեցին մայիսի վերջին: Օգոստոսի 19 -ին այս պաշտոնում նշանակվեց խորհրդարանի նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը:

Լավրովը անմիջապես շնորհավորեց գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Մոսկվա:

Հանդիպման նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը մատնանշեց ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը: Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա քայլերը:

Ռուսական կողմի փոխանցմամբ , հանդիպման առանցքային թեմաներից մեկը լինելու է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների կատարման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը. հումանիտար խնդիրները Ղարաբաղում և հարակից շրջաններում, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button