Վրաստանում նոր հակահամաճարակային սահմանափակումներ կգործեն

Loading...

Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհուրդը այսօր որոշել է երկրում մի շարք նոր սահմանափակումներ մտցնել՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածման տեմպերը։

Խորհրդի որոշման համաձայն՝ քաղաքային տրանսպորտի գործունեության վրա սահմանված արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 13-ը։ Նախապես ենթադրվում էր, որ երեքշաբաթյա հարկադիր պարապուրդից հետո Թբիլիսիի և մյուս խոշոր քաղաքների հասարակական տրանսպորտը գործունեությունը կվերսկսի սեպտեմբերի 4-ին։

Բացի այդ, վերանայվել են նոր ուսումնական տարվա մեկնարկի ժամկետները։ «Աշակերտներն ու ուսանողները դպրոցներ և բուհեր կվերադառնան ոչ թե սեպտեմբերի 15-ին, այլ՝ հոկտեմբերի 4-ին», — հայտարարել է Վրաստանի կառավարությունը՝ նշելով, որ մինչ այդ ուսումնական պրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով։

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսի 4778 նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդությունից 79 մարդ է մահացել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button