Պաշտպանն ահազանգում է՝ ադրբեջանցի զինվորները Վայոց ձորի Սերսի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 75 խոշոր եղջերավոր կենդանի են հափշտակել

8 միլիոն դրամ վարկով գնած խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասը Վայոց ձորում ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձել։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել են տուժած 2 անձինք:

Թաթոյանը փոխանցում է, որ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձվել։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին: Տուժած բնակիչները տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին:

Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին: Զինծառայողները զինված են եղել և վտանգի պատճառով գյուղացիները չեն մոտեցել և չեն կարողացել հետ վերադարձնել կենդանիներին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button