Վաշինգտոնը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից

ԱՄՆ խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ այդ երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով։

«Հիվանդությունների կանխարգելան ամերիկյան կենտրոնն Ադրբեջանից բացի այցելությունների համար անցանկալի երկրների ցանկում է ընդգրկել նաև Շվեյցարիան և Էստոնիան», – հաղորդում է Reuters գործակալությունը`նշելով, որ, ըստ ամերիկյան իշխանությունների, այս երկրներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ մեծ է։

Օգոստոսի 30-ի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 3 հազար նոր դեպք է արձանագրվել, 39 մարդ մահացել է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button