Բայդեն. Ամերիկայի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան է սկսվում

Loading...

Ամերիկայի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան է սկսվում․ Նահանգներն այսուհետ չի փորձելու ուժի գործադրմամբ ժողովրդավարություն տարածել այլ երկրներում, երեկ հայտարարել է նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին հղած տեսաուղերձում։

Չնայած քննադատություններին՝ Սպիտակ տան ղեկավարը «ծայրաստիճան հաջող է որակել» Աֆղանստանից զորքը դուրս բերելու գործընթացն ու պնդել, որ դա լավագույն որոշումն էր Ամերիկայի համար։ Այժմ, ըստ Բայդենի, իր առաջնահերթությունն է երաշխավորել, որ Աֆղանստանը այլևս երբեք հարթակ չդառնա` Միացյալ Նահանգների վրա հարձակումների համար։

Բայդենը նաև դիմել է «Իսլամական պետության» զինյալներին, որոնք վերջին օրերին երկու խոշոր ահաբեկչություն էին իրականացրել Քաբուլում՝ սպանելով 180 աֆղանցու և 13 ամերիկացի զինծառայողի։

«Մենք Ձեզ հետ հաշիվները դեռ չենք մաքրել»,- զգուշացրել է Միացյալ Նահանգների առաջնորդը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button