ԵՄ պաշտպանության նախարարները Սլովենիայում կքննարկեն Միության ավտոնոմ պաշտպանության հարցը

Loading...

Սեպտեմբերի 1-2-ը Սլովենիայում կանցկացվի Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցություն, որում քննարկվելու է Եվրոպական միության ավտոնոմ պաշտպանության հարցը։

«Ռազմավարական կողմնացույց» անունը կրող փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին։

Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, Քաբուլի օդանավակայանի տարհանման գործողությունից հետո Եվրամիության պաշտպանության նախարարները քննարկելու են նաև Եվրոպական արագ արձագաննքման ուժեր ստեղծելու առաջարկը։

«Աֆղանստանում իրավիճակը ցույց տվեց, որ Եվրամիությանն իրոք անհրաժեշտ է այդպիսի կառույց, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն Եվրամիության անդամ պետությունները», — հայտարարել է Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, հավելելով, որ նման ստորաբաժանումը կարող է 5 հազար հոգի ներառել, իսկ արագ արձագանքման ուժերի մասին որոշումը կարող է ընդունվել հաջորդ տարվա մարտին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button