Այսօր մեկնարկում է Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը։
Հեղինակավոր փառատոնը բացելու է Պեդրո Ալմադովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմը, հիմնական մրցութային ծրագրում ներառված է 21 ֆիլմ, իսկ ժյուրին գլխավորում է հարավկորեացի ռեժիսոր Պոնգ Ջուն Հոն։
Փառատոնը կավարտվի սեպտեմբերի 11-ին։