Միրզոյանն ու Զասն անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Նրանք անդրադարձ են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:

Սա Արարատ Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Երեկ Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Մոսկվայում հանդիպել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, որին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button