Ադրբեջանական զինուժը այսօր` 11։10-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ «Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – շեշտում է ՊՆ-ն։
Պատերազմից հետո, ըստ հայկական կողմի, Գեղամ Սահակյանն ադրբեջանական կրակոցից սպանված 10-րդ զինծառայողն է։