Ռուսաստանը պատրաստվում է վերազինել Աբխազիայի ռազմակայանը. ԶԼՄ

Ռուսաստանը պատրաստվում է վերազինել Աբխազիայի ռազմակայանը, հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչության իր աղբյուրներին։ Ըստ այդ տեղեկությունների, Գուդաուտայում տեղակայված զորակայանը հաջորդ տարեսկզբից կստանա արդիական մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաներ ու անօդաչու թռչող սարքեր։

2010 թվականին Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված համաձայնագրով ռուսական ռազմակայանը տեղակայվել է 49 տարով։ Այդ ժամկետի ավարտին համաձայնությունը կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս 15 տարով, եթե կողմերից որևէ մեկը չառարկի։

Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Մոսկվան ճանաչեց 2008-ին՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո։ Մոսկվայի օրինակին առայժմ հետևել է միայն 4 պետություն՝ Սիրիան, Վենեսուելան, Նիկարագուան և աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button