Ռուսաստանն ու Բելառուսը պատրաստվում են ինտեգրացիային վերաբերող ճանապարհային քարտեզների փաթեթ ստորագրել

Ռուսաստանն ու Բելառուսը պատրաստվում են երկու երկրների ինտեգրացիային վերաբերող ճանապարհային քարտեզների փաթեթ ստորագրել:

«Վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 9-ին՝ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, իսկ բուն փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա հոկտեմբեր-նոյեմբերին՝ միութենական խորհրդի նիստում», – այսօր ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե դրանով Բելառուսի անկախությունն ու ինքնիշխանությունը չի տուժելու․ «Այսօր մենք այնքան խելացի ենք և կրթված, որ չկորցնելով ինքնիշխանությունը՝ կարող ենք այնպիսի հարաբերություններ հաստատել, որոնք չկան ո՛չ ֆեդերատիվ, ո՛չ ունիտար պետություններում»։

Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, թե առաջիկայում Ռուսաստանը պատրաստվում է Բելառուսին մատակարարել տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հակաօդային պաշտպանության միջոցներ, հնարավոր է՝ С-400 զենիթահրթիռային համակարգեր։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button