Լավրով․ «Փանջշերի հովտում իրադրության կարգավորման հարցում լուրջ դեր է վերապահված Տաջիկստանին»

Loading...

Ռուսաստանը չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Աֆղանստանում իշխանության եկած թալիբների և նրանց դիմադրող ուժերի միջև, որոնք կենտրոնացել են Քաբուլից հյուսիս գտնվող Փանջշերի հովտում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով` Փանջշերում իրադրության խաղաղ կարգավորման հարցում լուրջ անելիք ունի պաշտոնական Դուշանբեն։

«Տաջիկստանի մեր դաշնակիցներին առանձնահատուկ դերակատարություն է վերապահված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փանջշերի հովտում հենց աֆղանական տաջիկներն են բանակցություններ վարում թալիբների կենտրոնական կառավարության հետ։ Հուսով եմ, որ այդ բանակցությունները չեն դադարեցվի և կավարտվեն համաձայնեցված լուծմամբ», — նշում էր Լավրովը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button