Լոնդոնը կես միլիոն ֆունտ է տրամադրում Ադրբեջանին՝ Ղարաբաղի ականազերծման համար

Loading...

«Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ ստեռլինգ է տրամադրել Ադրբեջանին՝ Ղարաբաղի ականազերծման համար», — նշված է Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական կողմը ֆինանսական միջոցները տրամադրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում։

«Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները շարունակում են մնալ [աշխարհի] ամենաականապատված տարածքներից մեկը և այստեղից հաճախ են տեղեկություններ ստացվում մարդկանց մահվան և ծանր վիրավորումների մասին», — նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ պաշտոնական Լոնդոնը Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ստորագրել Օտտավայի կոնվենցիան, որով արգելվում է ականների կիրառումը ողջ աշխարհում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button