Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Սկոպյեում և մնում է խմբի առաջատարը

Loading...

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հինգշաբթի ուշ երեկոյան Սկոպյեում ոչ-ոքի՝ 0:0 ավարտեց հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ և շարունակում է գլխավորել աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի աղյուսակը:

Խմբի մյուս հանդիպումներում Գերմանիան մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին, Ռումինիան, նույնպես արտագնա խաղում, նույն հաշվով առավելության հասավ Իսլանդիայի նկատմամբ:

Չորրորդ տուրից հետո Հայաստանն ունի 10 միավոր, Գերմանիան 9 միավորով երկրորդն է, երրորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է՝ 7 միավորով, չորրորդը՝ Ռումինիան՝ 6 միավորով, Իսլանդիան 3 միավորով հինգերորդն է, և աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը, որն առայժմ միավոր չի վաստակել:

Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով բաց էր թողել մրցաշարի առաջին երեք խաղերը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում՝ Գերմանիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի թիմին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button