Ութ զոհ Նյու Յորքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով

Loading...

Առնվազն ութ մարդ է զոհվել Նյու Յորքում և Նյու Ջերսիում «Իդա» փոթորիկի հետևանքով ծագած ջրհեղեղների պատճառով։ Նյու Յորքի ոստիկանության տվյալներով` զոհերից հինգը հայտնաբերվել են Քուինզ թաղամասում, ևս մեկ զոհ է արձանագրվել Բրուքլինում։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ տեղի ունեցածը «եղանակային աննախադեպ երևույթ» անվանելով։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ` ջրհեղեղների հետևանքով դադարեցվել է օրական երկու միլիոն ուղևոր տեղափոխող Նյու Յորքի մետրոպոլիտենի աշխատանքը, չեղարկվել է Քենեդիի անվան, «Լա-Գուարդիա» և Նյուարքի «Լիբերթի» և օդանավակայաններից նախատեսված թռիչքների մեծ մասը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button