Պեսկով․ «Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության նոր չափաբաժինը կարող է Կիևի պահվածքը անկանխատեսելի դարձնել»

Loading...

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացումը չի նպաստի Դոնբասում իրադրության կայունացմանը։ Այս մասին Պեսկովը հայտարարել է այսօր, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վերջին հայտարարությունը, որի համաձայն առաջիկայում Ուկրաինան 60 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնություն կստանա։

«Կարծում ենք, որ հեռանկարում նման քայլը Ուկրաինայի կողմից անկանխատեսելի քայլերի կարող է հանգեցնել, երբ Կիևը փորձի երկրի արևելքում առկա հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Դա շատ վտանգավոր է», — Պեսկովի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Մեկնաբանելով ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունները, Դմիտրի Պեսկովը ընդգծում է․ «Պարզ ասած մենք գործ ունենք ուկրաինա-ամերիկյան բարեկամության մասին, որն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նրանք ոչ թե բարեկամներ են որպես այդպիսին, այլ բարեկամներ են ընդդեմ Ռուսաստանի։ Դա ափսոսանքից բացի այլ զգացում չի կարող առաջացնել», — պնդել է Կրեմլի խոսնակը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button