Սլովենիայում մեկնարկած ԵՄ գագաթաժողովը քննարկում է Աֆղանստանում ստեղծված կացությունը

Loading...

Այսօր Սլովենիայում մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների երկօրյա հավաքը, որի մասնակիցները քննարկում են Աֆղանստանում ստեղծված կացությունն ու եվրոպական միացյալ զինված ուժերի ստեղծման հեռանկարները։

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կրամբաուերի խոսքով՝ եվրոպացիները տեսանելի ապագայում պետք է անեն հնարավորը Վաշինգտոնից ռազմական կախվածությունը թուլացնելու համար։

«Աֆղանստանի իրադարձությունները եկան վկայելու, որ մեր կարողությունները շատ ավելի համեստ են քան մենք պատկերացնում էինք։ Մենք ամերիկացիներից կախվածության մեջ ենք գտնվում և այսօրվա քննարկումը պետք է օգնի մեզ ճիշտ հետևությունների հանգել։ Աֆղանստանում տեղի ունեցածը լուրջ պարտություն էր։ Արդյոք Արևմուտքի թուլացումը մշտական բնույթն կկրի՞, թե՞ ոչ՝ կախված է այն հետևություններից, որոնց կհանգեն եվրոպացիները։ Մենք պետք է հստակ պատասխան տանք՝ արդյոք պատրա՞ստ ենք ավելի անկախ և ինքնավար գործել, քանի որ մեր հեղինակությունը կախված է գործելու մեր կարողությունից», — ԵՄ գագաթաժողովից առաջ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button