Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարից «Էրեբունի» բժշկական կենտրո տեղափոխված 16 տուժածից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, տեղեկանում ենք հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։
Կենտրոնի տարբեր բաժանմունքներում գտնվող մյուս տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, 31 մարդ տուժել է, 16-ը հոսպիտալացվել է Արտաշատի, 14-ը՝ Երևանի «Էրեբունի», իսկ 1-ը՝ Մասիսի բժշկական կենտրոններ: