«Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից»․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ռևանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից», – մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի՝ ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ագրեսիվ անջատականություն գռգռելով՝ Հայաստանի արտգործնախարարը բացահայտորեն վկայում է, որ իր երկիրը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, իսկ «խաղաղության և անվտանգության ռազմավարությունը», որի մասին խոսում է Միրզոյանը, պարզապես կեղծիք է», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button