«Մեծ Բրիտանիան 500 հազար ֆունտ ստեռլինգ է տրամադրել Ադրբեջանին՝ Ղարաբաղի ականազերծման համար», – նշված է Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանության այսօր տարածած հաղորդագրության մեջ։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական կողմը ֆինանսական միջոցները տրամադրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում։
«Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները շարունակում են մնալ [աշխարհի] ամենաականապատված տարածքներից մեկը և այստեղից հաճախ են տեղեկություններ ստացվում մարդկանց մահվան և ծանր վիրավորումների մասին», – նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ պաշտոնական Լոնդոնը Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ստորագրել Օտտավայի կոնվենցիան, որով արգելվում է ականների կիրառումը ողջ աշխարհում։