Բաքուն հակադարձում է Փաշինյանի հայտարարություններին

Loading...

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 30-ամյակի առթիվ հրապարակված շնորհավորական ուղերձին։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պնդմամբ, Փաշինյանի հայտարարությունը «հիվանդ երևակայության արդյունք է»։

«Հայ պաշտոնյաները, որքան ուզում են, կարող են կեղծել պատմական փաստերն ու իրավական նորմերը։ Դրանից, սակայն, փաստերը չեն փոխվում։ Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի անբաժան մասը», — նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով․ — «Այսուհետ ադրբեջանական տարածքներին ներկայացվող ցանկացած պահանջ և անջատական միտումները հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կանխվելու է՝ արժանանալով համարժեք պատասխանի»։

Երեկ Արցախը անկախության տոնի առիթվ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է և այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։

«Հակամարտությունը սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա», — նշել է Փաշինյանը՝ պնդելով՝ գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button