Լավրով․ «Տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան ձեռնամուխ լինեն հարաբերությունների կարգավորմանը»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբէ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տրամաբանական կլինի, որ Երևանն ու Անկարան կրկին փորձեն բարելավել երկկկողմ հարաբերությունները։

«Այժմ, երբ պատերազմն այնտեղ ավարտվել է, դրվել են քաղաքական գործընթացի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, ըստ իս, շատ տրամաբանական կլինի, որ մեր թուրք և հայ գործընկերները վերսկսեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Մենք պատրաստ ենք ամենաակտիվ կերպով օժանդակել դրան», – հայտարարում էր Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր ջանքերին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին էր հայտարարել նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button