Կիևում Գերմանիայի դեսպանը Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խնդրահարույց է համարում

Loading...

Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Աննա Ֆելդհուզենի համոզմամբ՝ Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամացկության հեռանկարները խնդրահարույց են։ Պատճառն, ըստ դիվանագետի, Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունն է։

«Փաստ է, որ Ուկրաինայի տարածքում ռազմական հակամարտություն է առկա։ ՆԱՏՕ-ի համար մշտապես շատ բարդ է եղել հակամարտություն ունեցող պետություններին իր կազմն ընդունել», — նշել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպանը։

Ճշտող հարցին, թե արդյոք Ղրիմիում և Դոնբասում ստեղծված իրադրությո՞ւնն է, որ խոչընդոտում է Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությանը, Ֆելդհուզենը դրական պատասխան է տվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button