Ճապոնիայի վարչապետ Սուգան կլքի պաշտոնը

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդա Սուգան հայտարարել է, որ չի փորձի վերընտրվել երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Դա նշանակում է, որ Սուգան կուսակցության նոր ղեկավարի ընտրությունից հետո ստիպված կլինի լքել նաև վարչապետի պաշտոնը։

Սուգայի խոսքով՝ իր այս որոշման պատճառը կառավարության ղեկավարի պարտականությունների, մասնավորաբար, կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգման վրա կենտրոնանալու ցանկությունն է։

«Ես հասկացա, որ չեմ կարող միաժամանակ երկու գործող զբաղվել, այդ իսկ պատճառով ես ստիպված էի ընտրել։ Իմ ընտրությունն է՝ կատարել այն խոստումը, որ ես բազմիցս տվել եմ Ճապոնիայի ժողովրդին, այն է՝ պահպանել բնակչության առողջությունն ու կյանքի բնականոն ընթացքը», – հայտարարել է Յոսիհիդա Սուգան։

Ճապոնական մամուլի գնահատմամբ, սակայն, Յոսիհիդա Սուգան որոշել է լքել կառավարության ղեկավարի պաշտոնը՝ հաշվի առնելով իր վարկանիշի կտրուկ անկումը, որն այս պահին չի գերազանցում 30 տոկոսը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button