Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից 86 մարդ է մահացել

Loading...

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօր երկրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային բարձր ցուցանիշ է արձանագրվել։ Գերատեսչության տեղեկություններով՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից 86 մարդ է մահացել։ Սա համաճարակի ողջ ընթացքում Վրաստանում արձանագրված մահացության ամենաբարձր ցուցանիշն է։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ օրում վարակակիրների թիվը աճել է 3034-ով։ Այս պահին Covid-19 ախտորոշմամբ Վրաստանի տարբեր բժշկական կենտրոններում ավելի քան 7 հազար հիվանդ է հոսպիտալացված։

Կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին զուգահեռ Վրաստանում շարունակվում է պատվաստման լայնածավալ արշավը։ Պատվաստվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 1 միլիոն 260 հազարի։ Միայն երեկ Վրաստանի ողջ տարածքում ավելի քան 23 հազար մարդ է պատվաստվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button