Արցախում երեկ կատարվել է 34 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 2-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, 5 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 695 քաղաքացու հետազոտություն, որից 1066-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button