Բելառուսն արհեստական միգրացիոն ճնշում է ստեղծում ԵՄ արևելյան սահմանների վրա, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ անդամ պետությունների նախարարները դատապարտում են Բելառուսի գործողությունները, որն օգտագործում է ներգաղթյալներին դաշինքի արևելյան սահմանների ուղղությամբ արհեստական ճնշում գործադրելու նպատակով», – հայտարարել է Բորելը ԵՄ երկօրյա գագաթնաժողովի ավարտին։
Ժոզեպ Բորելը նաև նշել է, որ Բրյուսելը կանի ամեն ինչ` Բելառուսին սահմանակից եվրոպական երեք պետություններին՝ Լեհաստանին, Լիտվային և Լատվիային օգնելու համար։ «Մենք հավելյալ քայլերի կդիմենք, եթե իրավիճակը Բելառուսի հետ սահմանին շարունակի վատթարանալ», – նշել է եվրոպացի պաշտոնյան։