«Իդա» փոթորիկի հետևանքով ԱՄՆ հյուսիս-արևելքում առնվազն 41 մարդ է զոհվել

ԱՄՆ Լուիզիանա նահանգին հարվածած «Իդա» փոթորիկի հետևանքով առաջացած հեղեղումներից ԱՄՆ հյուսիս-արևելքում առնվազն 41 մարդ է զոհվել։

Փոթորիկը տեղատարափ անձրևներ է առաջացրել սեպտեմբերի 1-ի երեկոյան և սեպտեմբերի 2-ի առավոտյան՝ Մերիլենդից մինչև Նյու Յորք:

Մարդկանց մեծ մասը մահացել է, երբ ջրհեղեղը տարել է մեքենաները, մարդիկ խեղդվել են նաև նկուղային բնակարաններում: Առնվազն 23 մարդ մահացել է Նյու Ջերսիում, ևս 12-ը՝ Նյու Յորքում:

Մոտ մեկ միլիոն տուն դեռևս հոսանքազրկված է Լուիզիանայում, ներառյալ Նոր Օրլեանում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button