Reuters. «Աֆղանստանի նոր կառավարությունը ղեկավարելու է  «Թալիբանի» համահիմնադիր Մոլլա Բարադարը»

Loading...

«Թալիբան» շարժման համահիմնադիր Մոլլա Բարադարը կստանձնի Աֆղանստանի նոր ձևավորված կառավարության ղեկավարումը», — հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբներին մոտ կանգնած միանգամից երեք իրազեկ աղբյուրները։

Վերջին տարիներին Բարադարը ղեկավարում էր «Թալիբանի»՝ Քաթարում գտնվող քաղաքական գրասենյակը։ Նրանից բացի Աֆղանստանի նոր կառավարության կազմում առանցքային դերակատարություն են ստանձնելու շարժման մեկ այլ համահիմնադրի՝ Մոլլա Օմարի որդին՝ Մոլլա Մոհամադ Յաղուբը, ինչպես նաև շարժման առանցքային անդամներից Շեր Մոհամեդ Ստանիկզայը։

Նույն աղբյուրների համաձայն, «Թալիբանի» գերագույն հոգևոր առաջնորդ Հայբաթուլա Ախունդզադան կկենտրոնանա կրոնական խնդիրների և երկրի կառավարումն իսլամի նորմերին համապատասխանեցման վրա։

«Վերը հիշատակված բոլոր գործիչները արդեն իսկ Քաբուլում են, որտեղ վերջին պատրաստություններն են տեսնում կառավարության կազմի հրապարակումից առաջ», — Reuters-ին են փոխանցել «Թալիբան» շարժմանը մոտ կանգնած աղբյուրները։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button