Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ նրանք Հայաստանում են՝ հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան Կարապետյաննին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, Կարապետյանն իր հերթին նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: