Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն խրախուսում է համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, շնորհավորական ուղերձ հղելով ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է միասին աշխատելու` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։
Բլինքենի ուղերձում նաև նշվում է, որ ակնկալում են համագործակցություն ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար: