Բայդենը ժամանել է «Իդա» փոթորիկից տուժած Նոր Օրլեան

Loading...

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ժամանել է «Իդա» փոթորիկի հետևանքով տուժած Լուիզիանայի նահանգ։ Նոր Օրլեանում անցկացված խորհրդակցության ժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ դաշնային իշխանությունները կանեն ամեն ինչ փոթորիկից տուժած հարյուր հազարավոր մարդկանց շուտափույթ օգնություն տրամադրելու համար։

Խոսքն, ըստ Բայդենի, նախևառաջ Լուզիանայում նկատվող վառելելիքի պակասը լրացնելու և ինտերնետ ծառայությունների վերագործարկման մասին է։

«Մենք փորձում ենք հնարավորինս արագ գործել, մասնավորաբար հնարավորություն տալով, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն միանալ ցանկացած ինտերնետ պրովայդերի, անկախ այն բանից` ունեն դրա հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, թե ոչ։ Բացի այդ, ես հանձնարարել եմ վառելիքի դեֆիցիտը լրացնել բենզինի ռազմավարական պաշարի հաշվին», — հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button