Լոնդոնը կոչ է անում համակերպվել Աֆղանստանում ստեղծված նոր իրողությունների հետ

Հարկավոր է համակերպվել Աֆղանստանում ստեղծված նոր իրողություններին հետ», նախօրեին Պակիստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։ Բրիտանական արտգործնախարարության ղեկավարը մայրաքաղաք Իսլամաբադում կայացած բանակցություններից բացի, այցելել է նաև աֆղանա-պակիստանյան սահման։

«Մենք կենտրոնանում ենք Աֆղանստանում ստեղծված նոր իրողություններին համակերպվելու վրա։ Բացի այդ, մեզ համար այժմ երկու առաջնահերթություն գոյություն ունի։ Առաջինը՝ այս պահին Աֆղանստանում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիների և այն աֆղանցիների տարհանումն է, որոնք աշխատել են բրիտանացիների հետ։

Մյուս առաջնահերությունը Աֆղանստանի խնդրում համապարփակ միջազգային ռազմավարության մշակումն է», – հայտարարում էր Ռաաբը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button