Որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից այսօր հայտնաբերել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փոխանցում է, որ նրա ինքնությունը կհաստատվի Հայաստանում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: