Վրաստանի վարչապետը բացառում է նոր լոքդաունը

Loading...

Չնայած կորոնավիրուսի տարածման տեմպերի կտրուկ աճին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է երկրի տարածքում նոր լոքդաունի հաստատումը։ Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում։

«Նոր լոքդաուն նախաձեռնելուց ավելի հեշտ բան չկա, դա կարելի է անել մեկ ժամում։ Դա, սակայն, ելք չէ։ Մենք ավելի քան երեք միլիոն դեղաչափ պատվաստանյութ ենք ներմուծել։ Ընտրությունն այժմ Վրաստանի ժողովրդինն է։ Հարկավոր է պարտադիր պատվաստվել և պարտադիր դիմակ կրել։ Լիակատար լոքդաունը բացառվում է, սակայն տեղային սահմանափակումներ կարող են լինել», — հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Վրացական կառավարության ղեկավարը համաձայն չէ այն տեսակետին, որի համաձայն վարակի տարածումը հնարավոր չի լինի կանխել այնքան ժամանակ, քանի դեռ չի սահմանափակվել տնտեսական ակտիվությունը։

«Տնտեսության վերագործարկումն այլընտրանք չունի։ Հենց այդ վերագործարկման շնորհիվ է, որ մենք այսօր երկնիշ տնտեսական աճ ունենք», — հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում շարունակում է բավական ծանր մնալ։ Վերջին մեկ օրում Covid-19-ի 2600-ից ավելի նոր դեպք է արձանագրվել, հիվանդության հետևանքով 83 մարդ է մահացել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button