ԱՄՆ-ն խրախուսում է Մինսկի խմբի շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն խրախուսում է համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, շնորհավորական ուղերձ հղելով ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է միասին աշխատելու` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։

Բլինքենի ուղերձում նաև նշվում է, որ ակնկալում են համագործակցություն ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button