Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը կմեկնի Ռուսաստան

Հայաստանի զինուժի ստորաբաժանումն այսօր կմեկնի Ռուսաստան` «Մուլինո» զորավարժադաշտ: Հայկական ստորաբաժանումը կմասնակցի սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն է մեկնել Ռուսաստան՝ Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button