Սերբիայում ձերբակալվել է ՀՀ-ի կողմից հետախուզվող մակեդոնացի դիվանագետ

Սերբիայում ձերբակալվել է Հայաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարված` Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացին, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ին առնչվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված` Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացուն Հայաստանից ապօրինի սահմանահատման կազմակերպման և իրականացման համար օտարերկրյա մի քանի քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ:

Ապօրինի սահմանահատումն իրականացնելու համար Մ․Մ․-ի մասով նախաքննությունը շարունակվել է, նրա նկատմամբ Հայաստանը հայտարարել է միջազգային հետախուզում։

Գոռ Աբրահամյանի հաղորդմամբ` Սերբիան տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը նրա ձերբակալման վերաբերյալ։

«Ներկայումս նախապատրաստվում է նրան ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սերբիայի պատկան մարմիններին ներկայացնելու նպատակով», – ասաց դատախազի խորհրդականը։

Ըստ սերբական լրատվամիջոցների` ձերբակալվածը ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալն է` Միլե Միլենկոսկին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button