Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին մեկնել է Ռուսաստան:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Դավթյանը Ռուսաստանում է մասնակցելու Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին: