Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 423-ով, բուժվածներինը՝ 377-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք

Հայաստանում երեկ կատարվել է 5761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 423 նոր դեպք:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսից առողջացել է ևս 377 մարդ, գրանցվել է մահվան 7 դեպք:

Այսպիսով, սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 հազար 25 դեպք, որոնցից 229 հազար 113-ն` առողջացած, 4911-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 572 հազար 855 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1164 է:

COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 9837 պացիենտ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button