Ալեն Սիմոնյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Վիեննա

Loading...

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։

Սա Սիմոնյանի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնելուց հետո։

Նա Վիեննայում կմասնակցի Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին, որի առաջին փուլը տեղի է ունեցել 2020 թվականին՝ առցանց եղանակով։ Ալեն Սիմոնյանը հանդես կգա ելույթով։

Համաժողովի օրակարգում մարդու իրավունքների պաշտպանության ու դրանց լիարժեք իրացման, ինչպես նաև հակահամաճարակային միասնական մարտահրավերների հաղթահարմանն առնչվող միջխորհրդարանական փորձի փոխանակման հարցերն են։

Համաժողովի կազմակերպիչներն են Միջխորհրդարանական միությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Ավստրիայի խորհրդարանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button