Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

«Պարոն Ղազինյան կարիծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կներկայացնի կա՛մ հերթական թեկնածուին, կա՛մ՝ նոր թեկնածուի», – քվեարկությունից հետո ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ընդդիմադիրները բուռն արձագանքեցին՝ «ոչ թե Ռոբերտ Քոչարյանն, այլ՝ «Հայաստան» խմբակցությունը։

«Կներեք, կներեք, շատ լավ, առաջնորդը ոնց որ Ռոբերտ Քոչարյանն է դրա համար», – արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։

Իշխանական պատգամավորները նախորդ նիստում ևս դեմ էին քվեարկել Ղազինյանի թեկնածությանը։ «Ես իրենց սրտի նախագահի տեղակալը չէի», – քվեարկությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել էր Ղազինյանը:

Օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է և ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է նոր թեկնածու առաջադրի։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button