Արցախը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացի շարունակմանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Նախագահի աշխատակազմից փոխանցում են` Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:

Քննարկվել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը:

Հարությունյանը կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը` խաղաղության և կայունության պահպանման գործում:

Երևանում ճանաչողական այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին ընդունել են Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը: Նախքան երևանյան այցը նա եղել է Բաքվում, օգոստոսի 30-ին հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button